Սիրելի ՀԱՅՐԱՊԵՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ.
Որդիական անսպառ սիրով շնորհավորում ենք Ձերդ Սրբության գահակալման 26-րդ ամյակի առիթով և երախտագիտություն հայտնում անջնջելի և անգնահատելի այն ամենի համար, ինչ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ արել և շարունակում եք անել ի բարօրություն մեր երկրի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի և Քրիստոսահենք, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
Թող մեր ՏԵՐԸ ԲԱՐՁՐՅԱԼ, ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ Ձեզ երկար և առողջ ծառայեցնի երկրի վրա:
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:
Գրիգոր Մովսիսյան